Լրահոս

11.12.2013 10:50


Ուրուգվայի Կոնգրեսն օրինականացրել է մարիխուանայի վաճառքը

Ուրուգվայի Կոնգրեսն օրինականացրել է մարիխուանայի վաճառքը

«Лента»-ն, «Reuters»-ին հղումով, գրում է, որ Ուրուգվայի Կոնգրեսն օրինականացրել է նախագահ Խոսե Մուխիկայի գաղափարը՝ մարիխուանայի վաճառքը։ Համապատասխան օրինագիծը երկարատև քննարկումներից հետո՝ 16 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ, հավանության է արժանացել։

Այսուհետև երկրի քաղաքացիներն իրավունք կունենան մարիխուանա օգտագործել, գնել դեղատներից ու աճեցնել ոչ առևտրային նպատակներով, չնայած վերջինը ևս հնարավոր է կառավարության վերահսկողության ներքո։ Օրենքն արգելում է մարիխուանա վաճառել արտասահմանցիներին։

Մարիխուանայի 1 գրամն Ուրուգվայում կարժենա 1 դոլար։ Այսպիսով, Ուրուգվայը կդառնա աշխարհում առաջին պետությունը, որտեղ մարիխուանան ամբողջությամբ օրինականացված է։

Այս խորագրի վերջին նյութերը