Կիևում «Բերկուտը» սկսել է քանդել Մայդանի բարիկադները (տեսանյութ)
Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գիշերը՝ ժամը մեկի սահմաններում, «Բերկուտը» հասել է Մայդան և սկսել է քանդել ընդդիմության բարիկադները: Ուկրաինայի ոստիկանությունը մի քանի ակտիվիստի է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է «ria.ru»–ն՝ «Украинская правда»–ին հղումով։
Ներքին գործերի նախարարությունից նշել են, որ ձերբակալվել են առավել ակտիվ իրավախախտները։ Ցուցարարները բազմիցս իրավապահների ուղղությամբ արցունքաբեր գազ են կիրառել և ծուխ առաջացնող պայթուցիկներ նետել:
Ռուս լրագրող Միխայիլ Ֆիշմանը «Facebook»-ի իր էջում գրել է, որ Պուտինը չի կարող թույլ տալ, որ Մայդանը մաքրվի ցուցարարներից, քանի որ այն նրա համար երկրորդ Բոլոտնին է դարձել:
Ցուցարարների ճամբարը պաշտպանելու դուրս եկածների թիվն առավոտյան հասել է 15 հազարի և շարունակում է աճել։