Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.23-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում կուտակված գազերի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով փլուզում տեղի չի ունեցել, զոհեր և տուժածներ չկան: Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ առողջապահության, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:
Ի դեպ, Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքը պատկանում է «Արմենթել» ընկերությանը։
Պայթյուն «Արմենթել»–ում
Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.23-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում կուտակված գազերի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:
Պայթյունի հետևանքով փլուզում տեղի չի ունեցել, զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ՃԿԿ-ում ՀՀ առողջապահության, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:
Ի դեպ, Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 շենքը պատկանում է «Արմենթել» ընկերությանը։