Լրահոս

11.12.2013 13:10


Դավութօղլու. «Անկարան միշտ էլ ուշադրություն է դարձրել Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուն»

Դավութօղլու. «Անկարան միշտ էլ ուշադրություն է դարձրել Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուն»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջոցառման շրջանակներում Հայաստան այցին՝ հայտարարել է, որ պաշտոնական Անկարան միշտ էլ ուշադրություն է դարձրել Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուն: Դավութօղլուն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասին խաղաղություն կբերի, եթե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն, և լուծվեն տարածաշրջանային հակամարտությունների հարցերը։

Արտգործնախարարը հավելել է, որ Երևան կատարելիք այցը դեռ հստակեցված չէ, սակայն չի բացառվում, որ երկկողմանի հանդիպումներ անցկացվեն։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով թուրքական կողմի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն Հայաստանի կողմից ԼՂ-ին հարակից 7 շրջաններից գոնե 2-ը Ադրբեջանին հանձնելու դեպքում, հայտարարել էր, որ աջակցում է թուրքական կողմի առաջարկին. հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ապահովել Ադրբեջանի «ամբողջականությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը