Լրահոս

11.12.2013 13:36


ՀՀԿ–ական պատգամավորի վիրավորական արտահայտություններից հետո Շարմազանովը հանդիպել է եզդիների հետ

ՀՀԿ–ական պատգամավորի վիրավորական արտահայտություններից հետո Շարմազանովը հանդիպել է եզդիների հետ

Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ Շարմազանովը նշեց, որ հայերին եւ եզդիներին կապում է դարավոր բարեկամություն, եւ ինքը կարեւորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում: Նա փաստեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, եւ նրանց իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանված են մեր երկրում:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի՝ երեկ արված արտահայտությանը՝ Բորիս Թամոյանը նշեց, որ վիրավորվել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանն այստեղ ապրող բոլոր ազգերի եւ ազգությունների հայրենիքն է, եւ նրանց իրավունքների ոտնահարման ամեն փորձ ինքնին դատապարտելի է:

Հիշեցնենք, որ ՀՀԿ–ական պատգամավոր Բադեյանը երեկ վիրավորել էր եզդիներին և լրագրողներին։

Այս խորագրի վերջին նյութերը