Լրահոս

11.12.2013 19:42


Արգենտինան ցնծում է. այսօր տանգոյի միջազգային օրն է

Արգենտինան ցնծում է. այսօր տանգոյի միջազգային օրն է

Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է, որը նշվում է հայտնի երգիչ, դերասան, «տանգոյի արքա» Կառլոս Գարդելի ծննդյան օրը։ «Ռոսբալտի» փոխանցմամբ՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ցնծություն է. այստեղ անցկացվում է տանգոյին նվիրված «Մեծ ազգային միլոնգա» փառատոնը։ Քաղաքի փողոցները վերածվել են հսկայական պարահրապարակների, որտեղ պարում են ինչպես արհեստավարժները, այնպես էլ պարի սիրահարները։ Համարվում է, որ հստակ ռիթմով այս պարը ծագել է հենց Արգենտինայում՝ Բուենոս Այրեսի աղքատ թաղամասերում, և ունի աֆրիկյան արմատներ։

120 տարվա պատմություն ունեցող այս պարը 2009–ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՈ–ի համաշխարհային ժառանգության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը