Տնտեսական

11.12.2013 15:00


Բ. Պիպոյան. «Ամանորյա սեղանի համար անհրաժեշտ է 150-220 հազ դրամ»

Բ. Պիպոյան. «Ամանորյա սեղանի համար անհրաժեշտ է 150-220 հազ դրամ»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքերով՝ ամանորյա սեղանից չամաչելու և պատվով դուրս գալու համար անհրաժեշտ կլինի 150-220 հազար դրամ:

Սակայն այս հաշվարկը 30 հյուրերի հաշվով է կատարվել: Այդ գումարը կբավականացնի սեղանին ունենալ մսամթերք, հնդկահավ, ձուկ, հյութ, ոգելից խմիչքներ, ընդեղեն, քաղցրավենիք և աղցաններ։ Ըստ Պիպոյանի՝ հյութեր գնելու համար 15 հազար դրամ է հարկավոր, տավարի մսի համար՝ 25 հազար դրամ, քաղցրավենիքի և չրերի համար` 30 հազար դրամ, երշիկեղենի համար` 15-20 հազար դրամ, ընդեղենի համար՝ 20 հազար դրամ:

Սպառողների պաշտպանը վստահ է, որ միսը չի թանկանա, քանի որ գյուղացիները մորթում են իրենց անասուններին, ու շուկայում առաջարկը շատ է: Պիպոյանը զգուշացրել է սպառողներին զգույշ լինել և չխաբվել ոչ պարենային ապրանքների զեղչերով։ Օրինակ՝ կան խանութներ, որտեղ փաթեթավորված խաղալիքներ են վաճառվում 1000 դրամով, մինչդեռ տվյալ խաղալիքի արժեքը 400 դրամ է. 20–դրամանոց թղթով փաթեթավորելով՝ նվերի տեսք են տալիս ու վաճառում գնից կրկնակիից ավելի:

Այս խորագրի վերջին նյութերը