Տնտեսական

11.12.2013 15:29


Հրանտ Բագրատյան. «Ընկերությունների կողմից պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ»

Հրանտ Բագրատյան. «Ընկերությունների կողմից պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ»

Վերջին օրերին մի շարք ընկերություններ (ՄՏՍ, Քաջարանի ՊՄԿ, Արարատբանկ) հայտարարեցին, որ իրենց աշխատակիցների համար իրենց իսկ միջոցների հաշվին կկատարեն պարտադիր կոտակայինի վճարումները։ Սա իշխանության ձեռագիրն է՝ օգտագործելով մի շարք, իբր թե, հեղինակավոր գործարարների իմիջն ու, այսպես կոչված, նախաձեռնությունը՝ թուլացնել ճնշումները այն հիմար կուտակային համակարգի վրա, որը պատրաստվում են ներդնել հունվարի մեկից։ Իրականում նշված ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման միջոցով պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ։ Այս աշխատակիցներ՚ը կրկնակի անգամ են վճարում։ Ինքս 8 տարի եղել եմ կոնյակի գործարանի փոխնախագահ, տնօրեն (այդ թվում հենց աշխատավարձի քաղաքականության գծով)։ Անկապ ու անհեթեթ է աշխատավարձը բարձրացնել հենց պարտադիրի վճարումները փոխհատուցելու նպատակով։ Ամեն մի նորմալ ընկերություն տարեվերջին աշխատավարձ է բարձրացնում։ Կոնյակի գործարանը 1998-2006թթ ամեն տարի 10-15%-ով աշխատավարձ է բարձրացրել. այդ բարձրացման մի մասը փոխհատուցում էր գնաճը, մյուս մասն ավելացնում էր իրական աշխատավարձը։ Այս տարի գնաճը շուրջ 6 տոկոս է։ Հիմա, օրինակ, ՄՏՍ-Վիվասելը, Քաջարանի ՊՄԿ-ն և այլք պիտի ապացուցեն. արդյոք 5 տոկոսով աշխատավարձը բարձրացնելը գների փոխհատուցումը չէ՞։ Կամ էլ ամեն տարեվերջին նախատեսված աշխատավարձի պարտադիր բարձրացումը արդյոք չի՞ ներկայացվում իբրև կուտակային փոխհատուցում։ Եթե սրանք նորմալ ընկերություններ են, ապա հաստատված բյուջե պետք է ունենան։ Եվ ուրեմն, պետք է հստակ հայտարարեն, որ 5 %-ի բարձրացումն արվել է բյուջեում նշված թվերից դուրս։ Թե չէ, ստացվում է, որ փոխհատուցում եք գնաճը, բայց անվանում կուտակայինի փոխհատուցում։ Սա բարոյական չէ. քողարկված ձևով այդ ընկերությունների ղեկավարները քաղաքականապես օգնում են կառավարությանը։ Ի վերջո, անկասկած, կառավարությունն այդ նույն ժողովրդի հաշվին նշված ընկերություններին իր «շնորհակալությունը» կհայտնի։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը