Լրահոս

11.12.2013 16:42


Կլիչկոյի կողմնակիցները մարդկանց կոչ են անում գրավել Կիևի վարչական շինությունները

Կլիչկոյի կողմնակիցները մարդկանց կոչ են անում գրավել Կիևի վարչական շինությունները

Ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները կոչերով են հանդես են եկել Կիևում՝ գրավել վարչական կառույցները։ Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է՝ եթե նմանատիպ գործողություններ տեղի ունենան, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Ներկայումս ընդդիմության վերահսկողության տակ է գտնվում քաղաքային վարչության շենքը։ Իրավապաշտպան մարմինները փակել են շենքի մուտքը և փորձել դուրս հանել այնտեղից ցուցարարներին, սակայն նրանք սկսել են ոստիկաններին ջրել և փայտեր շպրտել նրանց վրա։ Ազգային դիմադրության շտաբը, որը տեղեկայված է Արհմիության տանը, հայտարարել է ակցիային մասնակցող ցուցարարների մոբիլիզացում և խնդրել կամավորներին՝ շտապ գալ Անկախության հրապարակ։ Ընդդիմության ակտիվիստներին հաջողվել է մնալ Անկախության հրապարակում ամբողջ գիշեր՝ թույլ չտալով ուժայիններին ցրել խաղաղ ցույցը։ Մարդիկ հոգնած են և փոխարինողի կարիք ունեն։ Ըստ առողջապահական աղբյուրների՝ այսօրվա՝ դրությամբ 15 ցուցարար է հոսպիտալացվել։ Այսօր Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը և այցելել Մայդանի ցուցարարներին։ Նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի ուղեկցությամբ շփվել է և թխվածքաբլիթ ու հաց բաժանել մարդկանց, այդ թվում՝ «Բերկուտի» հատուկջոկատայիններին։

Ուկրաինայի ՆԳ նախարարը թեև հայտարարել է, որ իրենք խաղաղ ցուցարարներին ցրելու որևէ մտադրություն չունեն, սակայն Կիրովոգրադի «Բերկուտի» հրամանատարներն արդեն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, քանի որ հրաժարվել են մեկնել Կիև և ցրել գլխավոր հրապարակում գտնվող մարդկանց։

Այս խորագրի վերջին նյութերը