-Լեռնային Ղարաբաղը կոմունիկացիոն առումով զիջումներ կարող է անել, բայց տարածքների իմաստով, որոնք այսօր գտնվում են ԼՂՀ-ի տնօրինության տակ, զիջելու բան չունի,- «7օր»-ին ասել է Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա Արցախի խնդրի կարգավորումը տեսնում է բանակցությունների և արդարացի փոխզիջումների միջոցով, բայց դրանք ոչ մի կերպ չպետք է վերաբերեն ԼՂ-ի ազատագրված տարածքներին, իսկ Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, ոչ թե փոխզիջում են ենթադրում, այլ զիջում։
-Մադրիդյան սկզբունքներն ավելի նախընտրելի են, քան Քի Վեսթինը կամ Փարիզյանը, բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ, որոշ առաջընթացով հանդերձ, մենք ունենք այս սկզբունքները վերանայելու և բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն,- ասել է նա՝ որպես Մադրիդյան սկզբունքների ձեռքբերում նշելով այն, որ այլևս չի խոսվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, «որովհետև համանախագահող երկրները հասկացան, որ այդ ձևակերպումն իրավական հիմքերի տեսակետից խարխուլ է»։ Երկրորդ ձեռքբերումն էլ այն է, որ խոսվում է ԼՂ-ի իրավական կարգավիճակի վերջնական ճշգրտման, այն միջազգայնորեն ճանաչելու հնարավորության և անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրելու մասին։
Բացթողումներն ու շտկման կարոտ խնդիրներն էլ հետևյալներն են.
-Մադրիդյան սկզբունքները մեզ համար մասամբ անընդունելի են այն իմաստով, որ զիջումների հիմնական բեռը դրվում է հայկական կողմի, մասնավորապես՝ ԼՂ-ի վրա։ Ըստ Մադրիդյան սկզբունքների՝ ԼՂ-ն պետք է ազատագրված տարածքներ զիջի։ Ես կարծում եմ, որ ԼՂ-ն չունի օկուպացրած տարածքներ և, ընդհակառակը, Ադրբեջանը դեռևս օկուպացրած պահում է ԼՂ-ի մի հատվածը։ Եվ հետո, մեզ ասում են, որ պետք է բացվի Ադրբեջան-Նախիջևան երկաթգիծը, բայց, չգիտես ինչու, համարժեք զիջում չի պարտադրվում Ադրբեջանին, որ նա՛ էլ բացի ՌԴ-Հայաստան կապն ապահովող երկաթգիծը։
Հ. Հովհաննիսյանը կարծում է, որ ԼՂ-ի կարգավորման հարցում եռանախագահների տեսակետները, ավելի քան երբևէ, մոտեցել են, բայց մոտ ապագայում վերջնական փաստաթուղթ չի ներկայացվի, և կարգավորումը չի պարտադրվի Հայաստանին և Արցախին.
-Չեմ կարծում, թե միմյանց աջակցող, երբեմն վերահսկող ԼՂ-ի ու Հայաստանի իշխանություններին կարողանան պարտադրել մի այնպիսի փաստաթուղթ, որը սկզբունքորեն կոտնահարի նրանց շահերը։ Այստեղ թույլ տվեք ոչ այնքան ինքնավստահ, որքան լավատես լինել։
Ինչ վերաբերում է «ստատուս քվո»-ին, ապա, ըստ Հ. Հովհաննիսյանի, այն պահելն ու ժամանակն աշխատում է հայկական կողմի օգտին, իսկ ԼՂ-ի խնդրի լուծումը, որը չի բխի Արցախի ժողովրդի շահերից, տարածաշրջանում հանգեցնելու է հավասարակշռության խախտման և պայթունավտանգ իրավիճակի։
Ի՞նչ կարող է զիջել հայկական կողմը

Արեգնազ Մանուկյան