Լրահոս

11.12.2013 16:56


Մանվել Բադեյանը ներողություն է խնդրել բոլոր եզդիներից

Մանվել Բադեյանը ներողություն է խնդրել բոլոր եզդիներից
Այսօր «Սինջար եզդիների ազգային միավորման» մի քանի անդամներ հանդիպել են Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Պարոն Շարմազանովի հետ հանդիպման ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ եզդի համայնքը վրդովված է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի պահվածքից և պահանջում է, որպեսզի պատգամավորը ներողություն խնդրի եզդի ժողովրդից: Մենք նաև տեղեկացրինք, որ Մանվել Բադեյանը հետագայում tert.am-ին տված պարզաբանման մեջ նշել էր, որ ինքը չի ասել փողոցում կանգնած եզդի, այլ ասել է փողոց մաքրող եզդի: Պարոն Շարմազանովին տեղեկացրինք, որ այս արտահայտությունը ևս մեզ համար վիրավորական է, քանի որ փողոց մաքրելը եզդու կարգավիճակ չէ: Հանդիպումից հետո հարկ ենք համարում տեղեկացնել բոլոր եզդիներին, որ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նպատակ չի ունեցել վիրավորելու եզդիներին և ներողություն է խնդրում բոլոր եզդիներից` այդ միջադեպի համար:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը