Լրահոս

11.12.2013 17:44


ՀՀ ԱԺ–ում քննարկում են 2014թ. բյուջեի լրամշակված նախագիծը

ՀՀ ԱԺ–ում քննարկում են 2014թ. բյուջեի լրամշակված նախագիծը

ՀՀ ԱԺ–ի արտահերթ նիստում քննարկվում է 2014թ. բյուջեի լրամշակված նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը պատգամավորներից 326 առաջարկություն է ստացել։ Դրանք հիմնականում վերաբերել են տարբեր ծրագրերի ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ ավելացմանը: Կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունել է 31 առաջարկություն, 87-ը չի ընդունել, մյուսների մասով տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Արդյունքում 2014թ. բյուջեի ծախսային մասում մուտքերը կավելանան 1 մլրդ 390 մլն դրամով, եկամուտները՝ 1 մլրդ 480 մլն դրամով, իսկ ծախսերը՝ 1 մլրդ 40 մլն դրամով:

2014թ. բյուջեի նախագծի վերաբերյալ այսօր ելույթ է ունեցել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա հայտարարել է, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

–Քանի դեռ ՀՀ տնտեսությունը հիմնված է անվստահելի գործողությունների վրա, որոնք չեն ստեղծում նոր արժեքներ, ակնկալել, որ կբարելավվի իրավիճակը, սուտ է ու կեղծ է։ Դուք փոքր և միջին բիզնեսին խեղդում եք,–ասել է նա:

ԲՀԿ–ն և ՀԱԿ–ը նույնպես դեմ կքվեարկեն բյուջեի նախագծին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը