«ЧМО» բառի համար վրաց պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել (տեսանյութ)
Այսօր Վրաստանի խորհրդարանում նիստն ավարտվել է ծեծկռտուքով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ու «Վրացական երազանք» իշխող դաշինքի պատգամավորների միջև: Այս մասին գրում է «Новости Грузии»–ն։ Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Սոսո Ջաչվլիանին վիրավորական խոսքեր է ուղղել ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Բարամիձեի հասցեին։ Ջաչվլիանին իր ելույթի ընթացքում զայրացել է Բարամիձեի՝ Վրաստանի ոստիկանության ակադեմիայի ռեկտոր Լուկա Կուրթանիձեի մասին հայտարարություններից՝ հիշեցնելով հանրության մեջ լայն արձագանք գտած Ապրասիձե եղբայրների գործը: Նրանք չեզոքացվել էին ոստիկանության հատուկ գործողության ժամանակ՝ 2004թ. մարտին, Սվանեթիում քրեական հեղինակություններին ձերբակալելիս: Նա Բարամիձեին «чмо» է անվանել, ինչից հետո վերջինս հարձակվել է նրա վրա։