Տնտեսական

12.12.2013 10:46


Կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերների համար

Կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերների համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար, ընդ որում, հիմնականում դրանք գնել են «Ագուլիս մեկ» ՍՊԸ-ից։ Միայն նոյեմբերի 21-ին նրանք ավելի քան 339 հազար դրամի, նոյեմբերի 18-ին՝ 159 հազար դրամի, նոյեմբերի 15–ին՝ 441 հազար դրամի, իսկ նոյեմբերի 13-ին՝ 993 հազար դրամի հուշանվերներ են գնել։ Կառավարությունը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել, ավելի քան 905 հազար դրամի հուշանվեր գնել է «Վալերի Ստեփանյան» ԱՁ-ից, 230 հազար դրամի հուշանվեր՝ «Արևնակ», 528 հազար դրամի հուշանվեր էլ՝ «Գոլդն րեյպ արմաս» ընկերություններից և այսպես շարունակ։ Այնպիսի տպավորություն է, որ գործադիրում «անցումային» տրամադրություններ են, և հուշանվերների փոխանցումը խիստ արդիական է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը