Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին:
Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել՝ հօգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի:
Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության մասին, որը չի ճանաչում ռասսայական ու աշխարհագրական որևէ սահմանափակում ու սահման:
Նյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև առանց փոփոխությունների:
Շահառուները դարձան բարեգործներ
«Ոչ վաղ անցյալում աֆրիկյան մի ցեղախումբ ճանաչեց քրիստոնեությունն ու ընդունեց քրիստոնեական գաղափարներն ու նպատակները:
Թե ինչպես նրանք իմացան Մերձավոր Արևելքում իրենց քրիստոնյա եղբայրների կարիքների մասին, պարզ չէ, բայց նրանք եկան այդ գիտակցությանը և այդ ոգով հանգանակություն կատարեցին «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց»-ին՝ սովյալ հայերին սնունդով ապահովելու համար:
Հանգանակված գումարը ճանապարհորդության ընթացքում ոչ միայն չարժեզրկվեց, այլև դարձավ ավելի օգտակար:
Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելի Ժ. Դ. Մբենկո-Նյանգին ուղարկել է մի լուսանկար: Նա ունի շուրջ երկու հարյուր հիսուն հետևորդ: Լուսանկարի տղամարդիկ այդ միաբանությունից են, որոնց նա խրախուսել և օգնել է հաղթահարել տեսախցիկի առաջ կանգնելու սնահավատությունը: Լուսանկարի առաջին երկու շարքում «կարմիր» հետևորդներն են, ովքեր իրենց ներկում են կավաքարով և գնում են դեպի գյուղ մերկ մարմնով: Հետևում գտնվողները, ովքեր կրում են բաճկոններ ու մանյակներ, ավելի քաղաքակիրթ չէին, քան իրենց քույրերն ու եղբայրները երկու տարի առաջ:
Անկախ նրանց քաղաքակրթությունից, քրիստոնեական բարեգործությունը նրանց սրտերում էր, որն էլ փրկեց իրենց քրիստոնյա եղբայրներին: Նրանց բարեգործությունը արժանի է երախտագիտության»:
Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքները
Նվիրվում է Նելսոն Մանդելայի հիշատակին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ