Լրահոս

12.12.2013 10:59


Ռուսաստանը 1 մլրդ դոլար կծախսի Հայաստանի՝ ՄՄ–ին անդամակցության համար

Ռուսաստանը 1 մլրդ դոլար կծախսի Հայաստանի՝ ՄՄ–ին անդամակցության համար

Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հաշվարկել է Ռուսաստանի ծախսերը Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման համար: Ռուսաստանը 1 մլրդ դոլար կծախսի Հայաստանի՝ ՄՄ–ին անդամակցելու դեպքում։ Այս մասին գրում է «Ռոսբալտը»–ը։ 1 միլիարդը պայմանավորված է հիմնականում Հայաստան առաքվող բնական գազի գների նվազման, որոշ ապրանքների համար մաքսային տուրքերի զրոյացման, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծախսերով և այլն:

Աղբյուրը նշում է, որ փոխարենը ՌԴ–ն ծանրակշիռ քաղաքական դիվիդենտներ կստանա Հայաստանի ինտեգրվելուց հետո։ Ռուսաստանին կանցնի Հայաստանի ողջ գազաբաշխիչ ցանցը, ինչպես նաև այլ ռազմավարական օբյեկտների ու ոլորտների հսկողությունը: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում զիջումներով կամրապնդի իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ ընդլայնելով ազդեցությունը Կասպից ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:

«Ռոսնավթն» ու հայկական «Օյլ տեխնո» ՓԲԸ-ն համատեղ ձեռնարկություն են ստեղծում, որը կապահովի Հայաստանին համեմատաբար էժան, բայց որակյալ նավթամթերքով:

«Ռոսբալտի» լրագրողի փոխանցմամբ՝ ՌԴ–ի ու Հայաստանի աճող համագործակցությունը արդեն փոխում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչը մտահոգում է Ադրբեջանին, Թուրքիային ու Արևմուտքին: Ծանրության կենտրոնն Արևմուտքի ու ՌԴ միջև պայքարում տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, որի սուբյեկտայնությունը զգալիորեն աճում է այս քաղաքական համատեքստում և հնարավորություն է տալիս ազդելու առնվազն Ադրբեջանի ու Թուրքիայի վրա:

«Հիշեցնենք, որ ռուսական զորքերն արդեն իսկ Հայաստանում են, և խոսքը ՀԱՊԿ կառույցների տեղակայման մասին է»,–ասվում է հոդվածում:

Արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերից Հայաստանը ռուսական զենքն ու սպառազինությունը, ռազմական տեխնիկան կստանա ներռուսաստանյան գներով՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով Ադրբեջանի ազգային ու տարածաշրջանային անվտանգության համար:

Այս խորագրի վերջին նյութերը