«Այս գործարանը ոչ մի առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ». Իվետա Տոնոյան
Այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, թե, իբր, Պետեկամուտների կողմիտեն «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Արկադի Պողոսյանին ենթարկել է վարչական պատասխանատվության, քանի որ նա ներմուծել է կոնյակի ինքնասոսնձվող պիտակներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում չի ներկայացրել մաքսային մարմիններին: Այս տեղեկատվության իսկությունը ճշտելու համար «Zham.am»-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ոչ միայն հերքեց, այլեւ մանրամասնեց. «Ձեր նշած հրապարակումը հերքելու նույնիսկ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ գործարանը ընդհանրապես ոչ մի առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ: Իհարկե, հասկանալի է որոշ լրատվամիջոցների՝ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով իրենց պարբերականների կամ կայքերի ընթերցողների քանակը ավելացնելու մոլուցքը, սակայն կրկնում եմ, որ այս հրապարակումն անգամ հերքելու անհրաժեշտություն չկա. գործարանը ոչ մի առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու» կոմբինատում, որը միանգամայն այլ գործարան է»:
«Այս գործարանը ոչ մի առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ». Իվետա Տոնոյան
Այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, թե, իբր, Պետեկամուտների կողմիտեն «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Արկադի Պողոսյանին ենթարկել է վարչական պատասխանատվության, քանի որ նա ներմուծել է կոնյակի ինքնասոսնձվող պիտակներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում չի ներկայացրել մաքսային մարմիններին:
Այս տեղեկատվության իսկությունը ճշտելու համար «Zham.am»-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով ոչ միայն հերքեց, այլեւ մանրամասնեց.
«Ձեր նշած հրապարակումը հերքելու նույնիսկ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ գործարանը ընդհանրապես ոչ մի առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ: Իհարկե, հասկանալի է որոշ լրատվամիջոցների՝ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով իրենց պարբերականների կամ կայքերի ընթերցողների քանակը ավելացնելու մոլուցքը, սակայն կրկնում եմ, որ այս հրապարակումն անգամ հերքելու անհրաժեշտություն չկա. գործարանը ոչ մի առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու» կոմբինատում, որը միանգամայն այլ գործարան է»:
Աղբյուրը՝ Zham.am