Լրահոս

12.12.2013 12:21


Տիգրան Սարգսյան. «Կուտակային կենսաթոշակային համարակրագն արդա՛ր համակարգ է» (տեսանյութ)

Տիգրան Սարգսյան. «Կուտակային կենսաթոշակային համարակրագն արդա՛ր համակարգ է» (տեսանյութ)

–Կուտակային կենսաթոշակային համակարգն արդա՛ր համակարգ է,–այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ իրենց ներկայացրած կենսաթոշակային համակարգն այլընտրանք չունի։

–Մենք հայտարարում ենք, որ այսուհետև քաղաքացու ապահով ծերության համար ոչ միայն պարտավոր է պետությունը մտածել, այլ նաև քաղաքացին։ Քաղաքացին իր ապահով ծերության մասին պարտավո՛ր է պետության հետ մտածել,–նշել է Տ. Սարգսյանը։

2014թ. հունվարի 1–ից 275 հազ քաղաքացի պարտադիր կերպով անցնելու է կուտակային կենսաթոշակային համակարգին։ Ընդգծելով սա՝ Տ. Սարգսյանը հայտարարել է.

–Քաջ գիտակցում ենք, որ կա մի մեծ հատված, որը դժգոհում է։ Ցանկացած ռեֆորմ ենթադրում է վարքագծային կանոնների փոփոխություն, իսկ դրանք հեշտ չեն տրվում։ Բայց համոզված ենք, որ հետագայում մեր քաղաքացիները դրական են գնահատելու այս ռեֆորմը։ Հապաղել այլևս չի կարելի։ Օր առաջ մենք այս համակարգը պետք է ներդնենք, որ խուսափենք մեզ սպասվող կենսաթոշակային ճգնաժամից։

Տ. Սարգսյանն ավելացրել է նաև, որ իրենք ձևավորում են որակապես նոր քաղաքացի, որը պատասխանատու է իր արարքների համար։

Նրա ելույթից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ իրենք փորձեցին խորհրդարանում բովանդակային քննարկում անցկացնել, բայց քաղաքական մեծամասնությունը մերժեց, իսկ Տիգրան Սարգսյանի այսօրվա ելույթը իրականության հետ որևէ առնչություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը