Լրահոս

12.12.2013 15:07


Համաժողով կազմակերպելու համար կառավարությունը հատկացրել է 4.5 մլն դրամ

Համաժողով կազմակերպելու համար կառավարությունը հատկացրել է 4.5 մլն դրամ

«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի Երևանի Օրբելու 23 հասցեում գտնվող համալիրի վերակառուցման նպատակով կառավարությունն հատկացրել է շուրջ 230 մլն դրամ:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշուներից մեկում` ավելացնելով առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով հավաքված գումարից «Երևան» հիմնադրամին վճարման ենթակա գումարը` Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչներին ֆինանսական լրացուցիչ օժանդակություն տրամադրելու նպատակով: Մինչև օրս ամբողջությամբ վճարվել է նախորդ որոշմամբ նախատեսված գումարը:
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի N 7 տարածքը և համապատասխան հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ» ՍՊԸ-ին:
Կառավարությունը որոշել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Էկո Ան Պրովանսի քաղաքագիտության ինստիտուտի (Սիանս Պո)» հետ համատեղ հիմնադրել «Սիանս-Պո Արմենիա» հիմնադրամ:
Գործադիրը որոշել է Երևանում անցկացվելիք «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում» համաժողովը կազմակերպելու համար հատկացնել 4.5 մլն դրամ: Համաժողովը կազմակերպվում է Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կենտրոնի հետ համատեղ և նվիրված է անցումային ժամանակաշրջանի ռիսկի ապահովման համակարգի քննարկմանը:

Այս խորագրի վերջին նյութերը