Լրահոս

12.12.2013 13:25


Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. 100-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են ձյան տակ

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. 100-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են ձյան տակ

shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեծվել Գեղարքունիքի մարզում:

Սևան-Մարտունի ավտոճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, և այս պահին ուժեղ ձյուն է տեղում, ինչն էլ ստիպում է վարորդնեին ավտոմեքենաները կանգնեցնել ճանապարհին, քանի որ ճանապարհի մաքրման ոչ մի աշխատանք չի կատարվել, անգամ աղ ու ավազ չի լցվել:

Միայն աշխատանքներ կատարում է Գավառի ճանշինը, ովքեր նույնիսկ չեն հասցնում մաքրել ձյունը: Տեղում աշխատում են միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, որոնց աշխատանքները ղեկավարում է հրամանատար Սերգեյ Հակոբյանը և ոստիկանության Գավառի բաժնի 10-ից ավելի աշխատակիցներ, ովքեր, բաժնի պետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ, ճանապարհներից հրելով դուրս են բերել 100-ից ավելի մեքենաներ:

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի փրկարարները ժամանեն Մարտունու տարածաշրջան, քանի որ ճանապարհային ոստիկանությունը ժամանակավորապես նշված հատվածում դադարեցրել է երթևեկությունը, մինչև վարորդների, քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս բերեն ձյան տակ մնացած մեքենաները:

Մանրամասները՝ shamshyan.com–ում

Այս խորագրի վերջին նյութերը