Լրահոս

12.12.2013 14:01


Նալբանդյանն ու Դավութօղլուն կհանդիպեն

Նալբանդյանն ու Դավութօղլուն կհանդիպեն

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Երևանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Այս մասին Երևանում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտգործնախարարների համաժողովից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ հանդիպելու է ՍԾՏՀ անդամ պետությունների բոլոր, այդ թվում՝ Թուրքիայի պատվիրակության հետ:

Քննարկվող թեմաների մասին կհայտնենք հանդիպումից հետո,-ասել է Նալբանդյանը:

Է. Նալբանդյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել առանց նախապայմանների, իսկ նախապայմանների լեզվով խոսելու Թուրքիայի դիրքորոշումն անընդունելի է։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Սարգսյան–Դավութօղլու հանդիպում տեղի չի ունենալու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը