Ռուսաստանն առաջ կմղի եվրասիական ինտեգրումը, սակայն դա չի խանգարի եվրաինտեգրման գործընթացին։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Դաշնային ժողովին հայտարարել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինը։ Նրա խոսքերով՝ Մաքսային միությունը հիմնված է բացառապես տնտեսական շահերի վրա, և չկա այն Եվրամիությանը հակադրելու մտայնություն։
«Պետք է շարունակենք համագործակցել մեր եվրոպացի գործընկերների հետ նոր բազային համաձայնագրի նախապատրաստման նպատակով»,–ասել է Պուտինը։
Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ ՌԴ առաջնորդն ասել է, որ Ռուսաստանը ոչ ոքի ոչինչ չի պարտադրում։ Ուկրաինան դեռ տարեսկզբին «եռյակի» (Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան) հանդիպումներին դիտորդի կարգավիճակով մասնակցելու ցանկություն է հայտնել:
Պուտին. «ՄՄ–ն չի հակադրվի ԵՄ–ին»