ԵՄ–ն ուզում է միջնորդել Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու հարցում
Եվրախորհրդարանի օրակարգում որոշման8նախագիծ է ընդգրկվելՈւկրաինայումստեղծված լարված իրավիճակիվերաբերյալ։
«Росбалт»–ի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, կհաստատվի համատեղ բանաձևի նախագիծը, որը համաձայնեցվել էր նախօրեին։
Միաժամանակ, Եվրախորհրդարանը մտադիր է կոչ անել անհապաղ ԵՄ–ի միջնորդական առաքելություն ստեղծել բարձր մակարդակով, որպեսզի այն օգնի ընդդիմության, կառավարության և քաղաքացիական հասարակության միջև կլոր սեղանի անցկացմանը և ճգնաժամի հաղթահարմանը։
Եվրախորհրդարանն իր փաստաթղթում հիշեցնում է, որ ժողովրդավարական յուրաքանչյուր հասարակությունում կարող են նոր ընտրություններ անցկացվել, երբ ժողովրդի իշխանությունը վերահաստատելու անհրաժեշտություն է առաջանում։
Տվյալ որոշման նախագիծը ծրագրվում է քննարկել այսօր Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
ԵՄ–ն ուզում է միջնորդել Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու հարցում
Եվրախորհրդարանի օրակարգում որոշման 8 նախագիծ է ընդգրկվել Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ։

7or.am