Լրահոս

12.12.2013 15:27


Դատարանը մերժել է Շանթ Հարությունյանի փաստաբանի բողոքը

Դատարանը մերժել է Շանթ Հարությունյանի փաստաբանի բողոքը

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի բողոքը ՀՀ քրեական վարչական դատարանը որոշեց մերժել: Galatv.am–ը հիշեցնում է, որ Ի. Պետրոսյանը բողոքարկել էր նոյեմբերի 19-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, համաձայն որի էլ Շանթին տեղափոխեցին հոգեբուժարան փորձաքննություն անցնելու համար:

«Դատարանը որոշեց մերժել մեր բողոքը, հիմա Շանթ Հարությունյանին արդեն հոգեբուժարանից տեղափոխել են, սակայն հարկ է նշել, որ մինչեւ այսօր պաշտպանական կողմը չի ստացել որեւէ պաշտոնական տվյալ բժշկական հետազոտության վերաբերյալ: Մենք սպասում ենք այդ տվյալներին, որից հետո կորոշենք մեր անելիքը՝ կբողոքարկե՞նք արդյոք ՀՀ վճռաբեկ դատարան, թե ոչ»,-ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ galatv.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը