Լրահոս

12.12.2013 16:03


Սեյրան Օհանյան. «Խիստ տույժեր, պաշտոնանկություններ կլինեն»

Սեյրան Օհանյան. «Խիստ տույժեր, պաշտոնանկություններ կլինեն»

Այսօր ԱԺ-ում «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ գալիք՝ 2014 թվականը Պաշտպանության նախարարությունը հռչակել է որպես ԶՈՒ-ում փողոցային բարքերի դեմ պայքարի տարի: Նրա խոսքերով՝ փորձ է արվելու բանակին բնորոշ խիստ կարգուկանոնն ու առօրյան զուգորդել փոխհարաբերությունների, շփման էթիկայի, մտածողության վրա համալիր ազդեցությամբ, այլ կերպ ասած՝ բանակը կարող է օգտագործվել որպես զտիչ, որով անցնելով՝ երիտասարդները կվերաիմաստավորեն իրենց առօրեական աշխարհընկալումը և հասարակություն կվերադառնան քրեական ռոմանտիկայից, չակերտավոր, կեղծ տղամարդկային արժեհամակարգային մոլորություններից ձերբազատված:

Այսօր լրագրողների հետ զրույցում էլ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանության փաստին:

–Եթե ժամանակին զեկուցվեր միջանձնային ստեղծված իրավիճակի մասին, ժամանակին տեղեկացվեր նրա ընկերների կողմից հրամանատարներին, իսկ հրամանատարների կողմից՝ նաև մեզ, նաև այդ դեպքից առաջ զինծառայողը զանգել էր իր ծնողին, և եթե ծնողն էլ ժամանակին մեզ տեղեկացներ, մենք, իհարկե, կարող էինք կանխարգելել–ասել է Սեյրան Օհանյանը։ Այդ դեպքով ծառայողական քննությունը շարունակվում է: Նախարարը խոստացել է՝ իհարկե, շատ խիստ տույժեր, պաշտոնանկություններ կլինեն, գոնե այդ ստորաբաժանման ղեկավարությունը պաշտոնից կազատվի:

Ինչ վերաբերում է գերեվարված Հակոբ Ինջիգուլյանի գործին, ՊՆ նախարարը մանրամասնել է՝ հարևանների հետ պետական կապի բացակայությունը բերել է նրան, որ արագ արդյունքի չեն կարող հասնել։

–Սակայն ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա ու, ինչպես ես խոսք էէ տվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում չի լինի,–նշել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը