Լրահոս

12.12.2013 19:15


«Ազգային հիփոթեքային ընկերության» պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ–ում

«Ազգային հիփոթեքային ընկերության» պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ–ում

2013թ. դեկտեմբերի 11-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 8րդ թողարկման տեղաբաշխումը:

Ընկերության 500 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով, ընդ որում՝ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479,213,920 ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ 957,444,440 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.5797%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8.6497%:

Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնից՝ www.nasdaqomx.am:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի մասին
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

Այս խորագրի վերջին նյութերը