«Մնում է հայտարարեն՝ «զնաչոկ» ունեցողներին է միայն թույլատրվում շնչել»
Էս ո՜ւր ենք հասել... Էս ի՞նչ երկրում ենք ապրում մենք: Ինչ զզվելի բարքեր են տիրում: Նոր տեսա մի ձայնագրություն, որտեղ Արմավիրի մարզպետարանի կրթության, գիտության և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, զրուցելով աշխատանքից հեռացված դպրոցի ուսուցչուհու մոր հետ, հաստատում է, որ ուսուցչուհուն աշխատանքից ազատել են ԲՀԿ անդամ լինելու պատճառով: Ստացվում է, որ մարդը (ախր եսիմինչ մեծ պաշտոն էլ չէ, է) սովորական ուսուցչի աշխատանք ունենալու համար պետք է անպայման սեփական կարծիք չունեցող կամ այն արտահայտել վախեցող Հանրապետական լինի: Այսինքն, օրվա ապրուստդ վաստակելու հնարավորության համար պետք է հոգիդ վաճառես Սերժ Սարգսյանի ռեժիմին: Ահավոր է: Մնում է՝ մենակ հայտարարեն, որ Հանրապետականի «զնաչոկ» ունեցողներին է միայն թույլատրվում շնչել, հաց ուտել ու ընդհանրապես ապրել: Ու էսպես մինչև ե՞րբ... Արթնացե՛ք, մարդի՛կ, թե չէ, վաղն արդեն ուշ կլինի:
«Մնում է հայտարարեն՝ «զնաչոկ» ունեցողներին է միայն թույլատրվում շնչել»
Էս ո՜ւր ենք հասել... Էս ի՞նչ երկրում ենք ապրում մենք: Ինչ զզվելի բարքեր են տիրում:
Նոր տեսա մի ձայնագրություն, որտեղ Արմավիրի մարզպետարանի կրթության, գիտության և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, զրուցելով աշխատանքից հեռացված դպրոցի ուսուցչուհու մոր հետ, հաստատում է, որ ուսուցչուհուն աշխատանքից ազատել են ԲՀԿ անդամ լինելու պատճառով:
Ստացվում է, որ մարդը (ախր եսիմինչ մեծ պաշտոն էլ չէ, է) սովորական ուսուցչի աշխատանք ունենալու համար պետք է անպայման սեփական կարծիք չունեցող կամ այն արտահայտել վախեցող Հանրապետական լինի: Այսինքն, օրվա ապրուստդ վաստակելու հնարավորության համար պետք է հոգիդ վաճառես Սերժ Սարգսյանի ռեժիմին:
Ահավոր է: Մնում է՝ մենակ հայտարարեն, որ Հանրապետականի «զնաչոկ» ունեցողներին է միայն թույլատրվում շնչել, հաց ուտել ու ընդհանրապես ապրել: Ու էսպես մինչև ե՞րբ... Արթնացե՛ք, մարդի՛կ, թե չէ, վաղն արդեն ուշ կլինի:
Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից