Աշխարհ

12.12.2013 18:06


Յանուկովիչը խոստացել է Էշթոնին ստորագրել ասոցացման պայմանագիրը

Յանուկովիչը խոստացել է Էշթոնին ստորագրել ասոցացման պայմանագիրը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետք է սեղմ ժամկետներում ստորագրի Ուկրաինայի և ԵՄ ասոցացման պայմանագիրը։ «ИТАР ТАСС»–ի փոխանցմամբ՝ Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը։

«Նախագահը վստահեցրել է ինձ, որ մտադիր է ստորագրել ասոցացման պայմանագիրը» –նշել է Էշթոնը՝ ուկրաինական կառավարությանը կոչ անելով երկխոսել ընդդիմության հետ` կարգավորելու երկրում ստեղծված իրավիճակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը