Դավութօղլուն հերքել է ԼՂ–ի 2 շրջաններից դուրս գալու առաջարկի մասին լուրը
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս է տվել թուրք լրագրողների համար։ Նրանց փոխանցմամբ, Դավութօղլուն ասել է, որ առանձնազրույցն անցել է ջերմ և անկեղծ մթնոլորւմ:
Ընդգծելով, որ ինքը Երևան է ժամանել վերջին այցից չորս տարի անց՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է՝ թեև մի շարք հարցերի շուրջ կան տարաձայութուններ, բայց միմյանց տեսակետներին ծանոթանալու համար հաճախակի պետք է հանդիպումներ ունենալ:
Նա նաև կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը՝ միաժամանակ հերքելով թուրքական լրատվամիջոցների տեղեկությունը, թե ինքը Երևան է այցելել Հայաստանին առաջարկելու դուրս գալ Լեռնային Ղարաբաղի երկու շրջաններից՝ Թուրքիայի հետ սահմանը վերաբացելու դիմաց:
–Նման տեղեկությունները հաճախակի սպեկուլյատիվ բնույթ են կրում,–նշել է Դավութօղլուն։
ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության համաձայն էլ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։ Նախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը և ծրագրերին:

7or.am