ՀՀ բնակչության 55,3%–ը բացասական է գնահատել հայ–թրքական մերձեցման քայլերը
«Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հոկտեմբերի 22-24-ը իր կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ բանկչությանն ամենահուզող թեմաներից են համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունները, Ղարաբաղի հիմնահարցը, հայ-թրքական և հայ-ռուսական մերձեցման հարցերը։
Հարցվողների 40,9%-ը դրական է գնահատել հայ-թրքական մերձեցման քայելը, որոնցից 6,9%-ը միանշանակ դրական է գնահատել, իսկ 34%-ը՝ ավելի շուտ դրական։ Բնակչության 55,3%-ը բացասական գնահատական է տվել այդ գործընթացին, որից 24,8%-ը միանշանակ բացասական է գնահատել, իսկ 30,5%-ը՝ ավելի շուտ բացասական։
Հայ-ռուսական մերձեցման քայլերին դրական գնահատական է տվել հարցվողների 90,6%-ը, որից 55,5%-ը միանշանակ դրական է գնահատել, իսկ 35,1%-ը՝ ավելի շուտ դրական։ Բնակչության 5,4%-ը բացասական է գնահատել այդ գործընթացը, որից 1,6%-ը միանշանակ բացասական, իսկ 3,8%-ը ավելի շուտ բացասական գնահատականն է տվել։

7or.am