Լրահոս

13.12.2013 10:07


ԼՂՀ նախագահը մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի ալբոմի շնորհանդեսին

ԼՂՀ նախագահը մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի ալբոմի շնորհանդեսին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ այդ իրադարձությունը պատմական է Արցախի համար՝ հավելելով, որ Մոնսերատ Կաբալյեն շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը՝ բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլեւ յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը՝ պահպանելու քրիստոնեական արժեքները:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհուն եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախագծի իրականացմանը՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության լավագույն դրսեւորումներից է:
Միջոցառմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Շարլ Ազնավուրն ու Վիգեն Չիթեչյանը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ անդամներ, ԼՂՀ եւ ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր, հայ ազգային բարերարներ, ներկայացուցիչներ Սփյուռքից:

Այս խորագրի վերջին նյութերը