ՌԴ–ն և Ուկրաինան դեկտեմբերի 17-ին համաձայնագրեր կստորագրեն
«The Financial Times»–ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին ՌԴ իշխանությունները Ուկրաինայի հետ տնտեսական ու առևտրային մի շարք համաձայնագրեր կստորագրեն։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Միաժամանակ Մոսկվան մտահոգված է Կիևում շարունակվող զանգավածային բողոքի գործողություններով, որոնք թուլացնում են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարությանը։
Հիշեցնենք, երեկ էլ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը հայտարարել էր, որ Յանուկովիչը սեղմ ժամկետներում կստորագրի Ուկրաինայի և ԵՄ ասոցացման պայմանագիրը։
«Նախագահը վստահեցրել է ինձ, որ մտադիր է ստորագրել ասոցացման պայմանագիրը» –նշել էր Էշթոնը։

7or.am