Ուկրաինայի փոխվարչապետ. «Շուտով կստորագրենք ԵՄ ասոցացման համաձայնագիրը»
Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, որ իրենք շուտով կստորագրեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: «РИА Новости»–ի փոխանցմամբ` Արբուզովն այս հայտարարությունն արել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ Բրյուսելում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:
Իր հերթին Ֆյուլեն նշել է, որ Ուկրաինայի հետ կաշխատեն «շատը շատի դիմաց» սկզբունքով, այսինքն՝ եվրաինտեգրման և բարեփոխումների հարցում Կիևի առաջընթացի դեպքում ԵՄ-ն ավելի մեծ ֆինանսական օգնություն կցուցաբերի:
«Интерфакс-Украина»-ին տված հարցազրույցում էլ Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել է, որ Ուկրաինան և Եվրամիությունը վերսկսել են ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման բանակցությունները:
«Բրյուսելում արդեն որոշվել է հարցերի նախնական շրջանակը, և այժմ կկայանա ավելի բարձր քաղաքական մակարդակով հանդիպում»,- ասել է նա։

7or.am