Լրահոս

13.12.2013 12:03


ՈւԵՖԱ–ն խնդրել է հանել կարմիր քարտերը 11–մետրանոցների ժամանակ

ՈւԵՖԱ–ն խնդրել է հանել կարմիր քարտերը 11–մետրանոցների ժամանակ

ՈւԵՖԱ–ն դիմել է Ֆուտբոլային միջազգային խորհրդին՝ խնդրելով հանել կարմիր քարտերը 11–մետրանոց տուգանայինների նշանակման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Agence France-Presse»–ը՝ ՈւԵՖԱ–ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոյին հղումով։

Ինֆանտինոն անարդարացի է համարել մեկ խախտման համար միանգամից երեք պատիժ սահմանելը՝ տուգանային 11–մետրանոց, ֆուտբոլիստի որակազրկում և առնվազն մեկ խաղի մասնակցության արգելում՝ կարմիր քարտ ներկայացնելով։ ՈւԵՖԱ–ն առաջարկել է բավարարվել տուգանային դեղին քարտերով, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա շարունակել խաղը։ Թե ինչպես է հայցին արձագանքել Ֆուտբոլային միջազգային խորհուրդը, դեռ պարզ չէ։ Նախկինում կարմիր քարտերի փոխարինման հարցով դիմել էր նաև ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին, որի առաջարկին հավանություն էր տվել նաև ՖԻՖԱ–ն։

Այս խորագրի վերջին նյութերը