Հույները դիմել են ԱՄՆ Կոնգրեսին՝ արգելելու Թուրքիային Ս. Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի
«ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ հունաամերիկյան սփյուռքի կազմակերպությունը խնդրագիր է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ պահանջելով միջամտել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն։ Հունաամերիկյան առաջնորդների խորհրդի պատվիրակությունը Կոնգրեսի անդամներին է փոխանցել ամբողջ աշխարհից հավաքած ավելի քան 25 հազ ստորագրություն պարունակող փաստաթուղթ, որտեղ բողոք է հայտնվում թուրքական պաշտոնատար անձանց հայտարարությունների վերաբերյալ։ Նմանատիպ խնդրանքով փաստաթուղթ է ուղարկվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ին։
Աղբյուրը նշում է, որ կոնգրեսականներն իրենց դժգոհությունն են հայտնել Ս. Սոֆիայի տաճարի մասին թուրք պաշտոնյաների հայտարարությունների և առհասարակ Թուրքիայի՝ ուղղափառության և հելլենիզմի հանդեպ ընդհանուր գործողությունների վերաբերյալ։