Լրահոս

13.12.2013 13:31


Գալուստ Սահակյանը իզուր թող չերազի

Գալուստ Սահակյանը իզուր թող չերազի

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հստակեցրել էր, թե երբ կհեռանա ՀՀԿ–ն իշխանությունից. «Երբ լուծվի Արցախի խնդիրը, երբ Հայաստանը զարգացման հունի մեջ մտնի ու սկսի զարգանալ, այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն կհեռանա իշխանությունից»։
Փաստորեն, իրեն քաղաքական գործիչ համարող պ–ն Սահակյանը վերը նշված պատասխանից Արցախի հարցի վերաբերյալ տեսլական չունի։ Ինչ վերաբերում է Հայաստանի զարգացմանը, ապա գոնե հայլուրյան Հայաստանի տեսլականը պետք է պահպանի, որը ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստատեսությամբ է պրոպագանդվում. ՀՀԿ ղեկավարը չպետք է իրեն թույլ տա նմանատիպ արտահայտություններ. չէ՞ որ դա իշխանական տիրույթի պատվեր է։ Սա զուտ խորհրդի տեսքով՝ ինչ չպետք է անի հանրապետականը «տիրակալին» չզայրացնելու համար։
Հիմա զուտ քաղաքագիտորեն պարզաբանեմ, թե երբ կլուծվի Արցախի հարցը, երբ Հայաստանը կզարգանա, և այս ամենը ինչ կապ ունի ՀՀԿ–ի՝ իշխանությունից հեռանալու հետ։ Արցախի հարցը կլուծվի այն ժամանակ, երբ Հայաստանը կհզորանա, կզարգանա և կառավարման օբյեկտից կվերածվի կառավարման սուբյեկտի։ Հայաստանը կդառնա կառավարման սուբյեկտ, երբ քաղաքական կառավարող էլիտան կամք կցուցաբերի՝ գնալ բարեփոխումների վերևից (բարեփոխում այստեղ ի նկատի չունեմ, ասենք, պարտադիր կենսաթոշակայինի պես ժամանակավրեպ մի բան և այլն)։ Հաշվի առնելով ներկայիս կառավարող էլիտայի վերջին 6 տարիների գործունեությունը՝ 2007-2012թթ. ծրագրի տապալումը բոլոր կետերով, նրա որակը և քաղաքական որոշումներ կայացնելու անկոմպետենտությունը, կարելի է փաստել, որ այս իշխանությունը ձախողակ է և ունակ չէ երկիրը տանել դեպի զարգացում։ Այսպիսով, ՀՀԿ–ի վերջին տարիների ստեղծած վակուումը կլցվի, ու կլցվի ոչ թե նեկրոֆիլ, որն առկա է, այլ բիոֆիլ էներգիայով։ Դրա մասին է վկայում երկրում բոլոր ադեկվատ քաղաքացիների մոտ իշխանափոխության գաղափարի ավելի քան արդիական լինելը։
Գալուստ Սահակյանը իզուր թող չերազի մոտակա 50 տարում ՀՀԿ մենաշնորհի մասին։ Քաղաքական ռոմանտիզմը վաղուց տեղը զիջել է ռեալպոլիտիկին։ Անադեկվատության սինդրոմը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ անձի անվտանգության (human security տեսության շրջանակներում) համար։
Արցախի խնդիրը կլուծվի, երբ Հայաստանը զարգանա, Հայաստանը կզարգանա, երբ առկա կառավարող էլիտան կհեռանա, իսկ կառավարող էլիտան կհեռանա, որովհետև իշխանափոխությունը վաղուց օրակարգային խնդիր է։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը