Գառնիի տաճարի հարակից տարածքում տեղադրվելիք սրճարանի հողի տակ մշակութային շերտ չկա
Մետաղական կանգնակներով սրճարանը տեղադրվելու է Գառնիիտաճարիհարակի՛ց, ոչ թե հենց տաճարի տարածքում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն ՎլադիմիրՊողոսյանը՝ ընդգծելով, որ բացօթյա սեզոնային սրճարանը գտնվելու է տաճարից շուրջ 90 մետր հեռավորության վրա:
Այս նախագծին Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը դեռչորստարիառաջ է դրական եզրակացություն տվել։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ Վ. Պողոսյանը հայտնել է, որ հնագետներն այդ տարածքն ուսումնասիրել են և պարզել՝ այդ 37մ տարածքում մշակութայինշերտ չկա։
Բացօթյա սեզոնային սրճարանից ստացվող եկամուտներն ուղղվելու են հուշարձանիտարածքիբարեկարգմանը, հեթանոսականտաճարիբեկորներիցուցադրությանկազմակերպմանը, տաճարիբաղնիքիխճանկարիվերականգնմանը, դեպիտաճարտանողբազալտեսալահատակիվերանորոգմանը, ինչն էլ, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Ի դեպ, Գառնիի գյուղապետ Ա. Վարդանյանը հայտարարել էր, թե ինքը գրավոր ու բանավոր մերժել է նախագիծը։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Վ. Պողոսյանն ասել է, որ հուշարձանների պահպանական գոտիներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազոր մարմնի, այսինքն՝ Մշակույթի նախարարության թույլտվությամբ։
–Սեփականատերը պետությունն է, որը Գառնիի արգելոցն օգտագործման իրավունքով 2003թ. կառավարության որոշմամբ տրամադրել է մեր ՊՈԱԿ–ին։ Այսինքն, սրճարանի կազմակերպումը ՊՈԱԿ–ը պետք է իրականացնի, և գոյացող բոլոր միջոցները պետք է գնան պետությանը,–պարզաբանել է Վ. Պողոսյանը։
Ինչ վերաբերում է պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում սրճարաններ տեղադրելու միջազգային փորձին, ասուլիսին ներկա պատմական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր, հնագետ Փիլիպոսյանը բերել է Պոմպեյի օրինակը, որտեղ խոհանոցն ու ռեստորանը տեղադրված են հին կառույցի ներսում։
–Նույն բանը կա նաև Ցարիցինոյում, Ցարսկոյե Սելոյում, նույն բանը կա անգամ Լուվրում,–նշել է հնագետը։
Գառնիի տաճարի հարակից տարածքում տեղադրվելիք սրճարանի հողի տակ մշակութային շերտ չկա
Մետաղական կանգնակներով սրճարանը տեղադրվելու է Գառնիի տաճարի հարակի՛ց, ոչ թե հենց տաճարի տարածքում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը՝ ընդգծելով, որ բացօթյա սեզոնային սրճարանը գտնվելու է տաճարից շուրջ 90 մետր հեռավորության վրա:
Այս նախագծին Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը դեռ չորս տարի առաջ է դրական եզրակացություն տվել։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ Վ. Պողոսյանը հայտնել է, որ հնագետներն այդ տարածքն ուսումնասիրել են և պարզել՝ այդ 37մ տարածքում մշակութային շերտ չկա։
Բացօթյա սեզոնային սրճարանից ստացվող եկամուտներն ուղղվելու են հուշարձանի տարածքի բարեկարգմանը, հեթանոսական տաճարի բեկորների ցուցադրության կազմակերպմանը, տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնմանը, դեպի տաճար տանող բազալտե սալահատակի վերանորոգմանը, ինչն էլ, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

7or.am