Լևոն Շիրինյան. «Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս պետք չէ հորթի խանդավառություն դրսևորել»
Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադարձել է Հայաստան Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցին։
«Եթե մենք տգետ ենք, բնականաբար, միշտ էլ կառաջանա աժիոտաժ՝ Դավութօղլուի կամ որևէ թուրք պաշտոնյայի այցի հետ կապված։ Հեչ էլ գա Դավութօղլուն. նա գալիս է Սևծովյան տնտեսական համաժողովին, որն իր պարտականությունն է: Արևմուտքին քծնում է, իսկ մեր որոշ վերլուծաբանների համար տալիս է նյութ` փոխզիջումների մասին խոսելով»,–ասել է քաղաքագետը։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ բանախոսը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս պետք չէ հորթի խանդավառություն դրսևորել։
Շիրինյանն ասել է նաև, որ Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ արցախյան հարցում: Ըստ քաղաքագետի՝ Դավութօղլուի այցը պրոտոկոլային մի բան էր։
Նա նաև հորդորել է չհավատալ թուրքերին. «Ես չեմ հավատում, թե թուրքը չգիտի, որ եղել է Հայոց ցեղասպանություն: Թող աշխատեն թուրք ժողովրդի հետ, ես չեմ աշխատի: Թուրքական կեղծավորությանը հանկարծ զոհ չգնաք: Դա թուրքական քաղաքականության ստեղծած միֆն է, թե թուրքերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանությունից»։

7or.am