Լրահոս

13.12.2013 15:08


Եվրահանձնաժողովը Հայաստանին 25 մլն եվրո է տվել

Եվրահանձնաժողովը Հայաստանին 25 մլն եվրո է տվել

ԵՄ Եվրոպական քաղաքականության ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ Մոլդովան, Վրաստանն ու Հայաստանը Եվրահանձնաժողովի կողմից պարգևատրվել են ժողովրդավարության զարգացմանն ուղղված իրենց ջանքերի համար:

Այսպիսով, այս երեք երկրներին Եվրահանձնաժողովը լրացուցիչ 87 մլն եվրո է տվել։ Այդ գումարն ուղղվելու է գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների բարձրացմանը, էներգետիկ ոլորտի բարեփոխումներին, աշխատանքի շուկայի կառավարմանը և մասնագիտական կրթությանը:

87 մլն եվրոյից Մոլդովային կտրվի 35 մլն եվրոն, Վրաստանին՝ 27 մլն եվրո, իսկ Հայաստանին՝ 25 մլն եվրո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը