Լրահոս

13.12.2013 22:07


Ուկրաինական ընդդիմությունը հանգստյան օրերին Կիևում սադրանքների է սպասում

Ուկրաինական ընդդիմությունը հանգստյան օրերին Կիևում սադրանքների է սպասում

Ուկրաինական ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը Կիևում մեծամասշտաբ սադրանք է նախապատրաստում հանգստյան օրերին։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը։

Հիշեցնենք, որ եվրաինտեգրման կոմնակիցների ցույցերը չեն դադարում Կիևում նոյեմբերի 21-ից, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացն ընդմիջելու մասին։ Ներկայումս ուկրաինական իշխանությունը վերսկսել և շարունակում է բանակցություններն ասոցացման պայմանագրի կնքման շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը