Լրահոս

13.12.2013 17:25


Թայլանդի կառավարությունն ընդդիմության հետ կքննարկի ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները

Թայլանդի կառավարությունն ընդդիմության հետ կքննարկի ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները

Թայլանդում ընդդիմությունը համաձայնվել է ներկայացուցիչներ ուղարկել կառավարական համաժողով երկրում առկա ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման նպատակով։ Միջոցառումը նախատեսված է դեկտեմբերի 15–ին։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»–ը։

«Մենք բաց ենք երկխոսությանը և պատրաստ ենք լսել բոլոր կարծիքները։ Մենք ուզում ենք լսել հարցում բոլոր հետաքրքրված կողմերին՝ ինչպես բարեփոխել Թայլանդի քաղաքական համակարգը խաղաղ ճանապարհով» - հայտարարել է Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը։

Այս խորագրի վերջին նյութերը