Տնտեսական

14.12.2013 09:35


Կառավարությունն իրեն հերթական շռայլությունն է թույլ տվել

Կառավարությունն իրեն հերթական շռայլությունն է թույլ տվել

«Կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է կայացրել պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 789 մլն դրամ կամ ավելի քան 195 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ Այդ գումարով նախատեսված է գնել 69 մեքենա՝ դատական դեպարտամենտի, ԱԺ-ի, ՎՊ-ի, դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համար»,–գրում է «Ժողովուրդ»-ը:

«Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, 32.5 տոկոս աղքատության մակարդակին՝ կառավարությունն իրեն նման շռայլություն է թույլ տալիս»,–նշել է թերթն՝ ընդգծելով, որ այս որոշումն ընդունվել է կիսագաղտնի, որպեսզի հասարակական աղմուկ չբարձրանա։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը