Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները եւ Երեւան-Սեւան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երեւան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի եւ Արարատի մարզերի բոլոր ճանապարհները:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է