Լրահոս

14.12.2013 17:55


ԵՄ խորհուրդը թույլ է տվել Սիրիային երկրի տարածքով քիմիական զենք փոխադրել

ԵՄ խորհուրդը թույլ է տվել Սիրիային երկրի տարածքով քիմիական զենք փոխադրել

ԵՄ խորհուրդն ուղղում է մտցրել Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ ընդունած որոշման մեջ։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»–ը։ Ուղղումները կապված են զենքի փոխադրման հետ։ Մասնավորապես, Սիրիան կարող է ներմուծել և փոխադրել նմանատիպ զենք և դրա հետ կապված յուրաքանչյուր նյութ, եթե գործողություններն ուղղված են լինելու Քիմիական զենքն արգելող կազմակերպության գործունեությանն աջակցելուն՝ զենքի ոչնչացմանը։

Աղբյուրը նաև նշում է, որ ՄԱԿ պետքարտուղար Պան Գի Մունը, ներկայացնելով ՄԱԿ–ի քիմիական զենքի փորձագետների խմբի զեկույցը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի անդամներին, հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը չպետք է մնա անպատիժ։

Այս խորագրի վերջին նյութերը