Կարծիք

14.12.2013 11:02


Արտաշես Թովմասյան

Արտաշես Թովմասյան

Ինձ թվում է՝ արդեն մեր պայքարի ուղղությունը պետք է փոխենք:
Արդեն պահն է, մի բան էլ ուշ ա: Եկե՛ք այս Dem.am կայքը ձևափոխենք ու կոնկրետ պայքարենք Սարգսյաններ ու ՀՀԿ եռամիասնությունից ժամ առաջ ազատվելու համար:

Հարգելի՛ համախոհներ, լոկալ խնդիրներ առաջ քաշելով՝ մենք ոչ մի տեղ չենք հասնի: Իսկապես, այսօր կանգնած ենք հայրենիք կորցնելու վտանգի առաջ:

Եկեք այս մեր էներգիան վատնենք դրանցից ազատվելու ուղղությամբ: Ես չեմ ցանկանում, որ մենք շեղվենք «Պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենք»-ի դեմ պայքարից, բայց կարծում եմ՝ այսօր ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ:
Չգիտեմ՝ ոնց, բայց մեզ պետք է ազատվել տխրահռչակ եռյակից:

Արտաշես Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը