Լրահոս

14.12.2013 19:14


Իտալիայի վարչապետը զրկել է կուսակցություններին պետական ֆինանսավորումից

Իտալիայի վարչապետը զրկել է կուսակցություններին պետական ֆինանսավորումից

Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան հայտարարել է, որ քաղաքական կուսակցություններն այլևս չեն ֆինանսավորվելու պետական բյուջեից, իսկ նրանց հաշիվներն արտաքին աուդիտի կենթարկվեն։ Սա վարչապետի նախընտրական խոստումն էր, որը նա պլանավորել էր իրականացնել տարեվերջին։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի» գործակալությունը։

Իտալացի հարկատուները կարող են ընտրել՝ ուզո՞ւմ են ֆինանսավորել այս կամ այն կուսակցությանը, թե՞ ոչ։ Իտալացիները կկարողանան կամավոր կերպով 0.2 տոկոս տարեկան եկամտահարկ տալ կուսակցությանը՝ իրենց ընտրությամբ: Եթե մարդը չի ցանկանում տալ իր եկամտի մասը որևէ կուսակցության, գումարը կանցնի պետական բյուջե:

Այս խորագրի վերջին նյութերը