Լրահոս

16.12.2013 10:12


Թուրքմենստանում առաջին անգամ տեղի ունեցան երկկուսակցական խորհրդարանական ընտրություններ

Թուրքմենստանում առաջին անգամ տեղի ունեցան երկկուսակցական խորհրդարանական ընտրություններ

Թուրքմենստանում ավարտվեցին Մեջլիսի՝ երկրի պատմության առաջին երկկուսակցական խորհրդարանական ընտրությունները։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրատեղամաս է ներկայացել ընտրողների գրեթե 90%–ը։ Պատգամավորական տեղերի համար պայքարում էին Ժողովրդավարական ու Արդյունաբերողների և ձեռնարկատերերի կուսակցությունները։ Իրենց թեկնածուներին էին առաջադրել նաև Արհմիությունների դաշինքը, Թուրքմենստանի կանանց միությունը, Մախթումկուլու երիտասարդական կազմակերպությունը և քաղաքացիների մի քանի խումբ։ Ընտրությունների վերջնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հրապարակել։

Նշենք, որ Թուրքմենստանի միապալատ խորհրդարանում ներկայացված էին միայն Ժողովրդավարական կուսակցության անդամները։ Այլ կուսակցությունների և շարժումների ստեղծումը երկրում արգելված էր։ 2008թ. սահմանադրական փոփոխություններից հետո Մեջլիսը նորից դարձավ երկրի գերագույն օրենսդիր մարմինը։ Մինչ այդ օրենսդիրի գործառույթները կատարում էր Ազգային խորհուրդը, որն այլևս չի գործում։ Այս մասին տեղեկացնում է www.dw.de–ն։

Այս խորագրի վերջին նյութերը