Ակունք գյուղում կատարված սպանության մեջ կասկածվողին հայտնաբերեցին սահմանային անցակետը հատելիս
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել էր 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 5.45 մմ տրամաչափի կրակված 9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական 2 փամփուշտ:
Պարզվել էր նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի և Տավուշի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վրաստանի իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ռուս-Վրացական սահմանային անցակետը հատելու ժամանակ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության ծառայողներին է հանձնվել 1983 թ. ծնված Արա Մ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին:
Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 00.05-ի սահմաններում, Ակունք գյուղի բնակիչ Արա Մ.-ն նույն գյուղում գտնվող ռեստորանի մոտ, ապօրինի ձեռք բերած ինքնաձիգից, կրակոցներ է արձակել Հարություն Հայրապետյանի և Կամսար Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս ստացել են հրազենային վնասվածքներ և մահացել:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել և առգրավվել է Լուսակունք-Խաչաղբյուր գյուղերի ճանապարհի խաչմերուկում գտնվող ալեհավաքի մոտից: