Յանուկովիչը հավաստիացրել է ԱՄՆ սենատորներին եվրաինտեգրման կուրսի անփոփոխ լինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնի և Քրիստոֆեր Մյորֆի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկրի եվրաինտեգրման կուրսի անփոփոխ լինելու մասին։
«Վիկտոր Յանուկովիչը հավաստիացրել է, որ իշխանությունն ամեն ինչ կանի քաղաքացիների իրավունքների ապահովման, խաղաղ ցույցերի և Կիևի Նեզալեժնոստի Մայդանում նոյեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների արդար ու թափանցիկ հետախուզության համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը»,– տեղեկացնում է «РИА Новости»–ն՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ– Ուկրաինա երկկողմանի հարաբերությունները և Ուկրաինայի առաջ ծառացած մարտահրավերները։ Մաքքեյնը և Մյորֆին կիրակի ելույթ են ունեցել Կիևի Անկախության հրապարակում և հաղորդել ԱՄՆ պատրաստակամության մասին՝ աջակցելու Ուկրաինայի եվրոպամետ ձգտումներին։