Բաքվում ցուցարարները պահանջել են Ալիևի հրաժարականը
Հարյուրավոր մարդիկ դեկտեմբերի 15–ին Ադրբեջանի մայրաքաղաքում ելել էին բողոքի ցույցի` ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի թանկացման: Այս մասին տեղեկացնում է azatutyun.am–ը։
Ցուցարարները վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ` պահանջելով նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Նրանք Ալիևին մեղադրում էին կոռուպցիան հովանավորելու և հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:
Արտոնված հանրահավաքը կազմակերպել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը ղեկավարում է նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին:
Դիմելով ցուցարարներին` Հասանլին հորդորել է «շարունակել Ադրբեջանում բռնապետության դեմ պայքարը մինչև երկրում ժողովրդավարության հաղթանակը»:
Ցուցարարները նաև իրենց համերաշխությունն են հայտնել Կիևում ընթացող հակակառավարական ակցիաների մասնակիցներին:

Մանրամասները՝ azatutyun.am–ում։